Թվային վճարումների արագ զարգացմանը զուգընթաց՝ կանխիկը Հայաստանում շարունակում է մնալ հիմնական վճարման միջոց։ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2020 թվականից ի վեր աճում է ինչպես անկանխիկ վճարումների , այնպես էլ բանկոմատներից կանխիկացումների քանակը:
Հետևյալ ինֆոգրաֆիկայում հստակ երևում է, թե որքան են աճել գործաքների քանակները:

Հաջորդ ինֆոգրաֆիկայում հստակ երևում է, որ կանխիկի շրջանառությունը Հայաստանում շարունակում է մնալ անվիճելի առաջատար:

Ինչո՞ւ է կանխիկը շարունակում մնալ տարածված
- Գործարքների լայն կիրառություն. Թվային վճարային համակարգերի ընդլայնման հետ մեկտեղ, շատ անհատներ և բիզնեսներ նախընտրում են կանխիկը, հատկապես գյուղական բնակավայրերում և ավանդական շուկաներում։
- Մշակութային նախընտրություններ. Շատերի համար կանխիկը վստահելիություն է ներշնչում, քանի որ նրանք ամբողջ կյանքում օգտագործել են վճարման հենց այդ տարբերակը:
- Թվային ենթակառուցվածքի սահմանափակումներ. Որոշ շրջաններում թվային վճարային ծառայությունների և ինտերնետի հասանելիությունը սահմանափակ է, ինչի հետևանքով կանխիկը ավելի գործնական տարբերակ է։
- Կիրառման պարզություն. Անկանխիկ գումարի կիրառումը կապված է մի շարք տեխնիկական բարդությունների հետ, այնպես որ շատերը, հատկապես տարեց մարդիկ, խուսափում են դրանցից և նախընտրությունը տալիս են կանխիկ գումարին:
Սա էլ թարգմանի
Արդյո՞ք կանխիկի շրջանառությունը շարունակելու է գերակայել
Ըստ կանխատեսումների՝ մոտ ապագայում կանխիկը շարունակելու է մնալ վճարման հիմնական միջոց: Կանխիկ գործարքների քանակը մոտակա տարիներին ավելի է աճելու, ու քանի որ մարդկանց հիմնական եկամուտը թվային է, աճելու է նաև կանխիկացման պահանջարկը: